Continue reading Ս.ԲՅՈՒՐԱՏԻ ԱՆՎԱՆ Հ.125 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՎ ՊԱՏՎՈԳՐԵՐ և ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ:
«ՎԵՐՋԻՆ ԴԱՍ»
Ս.Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոցում այսօր տոն էր: Իրենց սիրելի դպրոցին հրաժեշտ էին տալիս 9-րդ դասարանցիները: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը, որին հաջորդեց գեղեցիկ և հուզումնառատ միջոցառում: Դպրոցի տնօրեն Լ.Անտոնյանն ընթերցեց Երևանի քաղաքապետի ուղերձը, ինչպես նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների շնորհավորանքները: Տնօրենը պատգամեց աշակերտներին առաջնորդվել «Հաջողության 10» կանոններով, որը նրանց համար լուսավոր ուղենիշ կհանդիսանա իրենց կյանքի մյուս փուլերում:
ՉԿԱ ԱՎԵԼԻ ԽՈՐ ԶԳԱՑՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Ս.Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոցի 5դ և 6գ դասարանների հայոց լեզվի ուսուցչուհու նախաձեռնությամբ անցկացվեց «Մերօրյա հերոսները» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ` նվիրված հայ ազգի քաջերի հիշատակին:
Continue reading ՉԿԱ ԱՎԵԼԻ ԽՈՐ ԶԳԱՑՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ
Ս.Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ.Անհաղթի անվան պուրակում տեղի ունեցած Սուրբ հարության տոնին նվիրված մեծ տոնակատարությանն ու ուխտագնացությանը:
ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ
Ս.Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոցում հերթական տոնական օրն էր. Iգ դասարանի աշակերտները սրտի թրթիռով հրաժեշտ էին տալիս այբբենարանին՝երգերի ու բանաստեղծությունների միջոցով գովերգելով մեր ոսկեղենիկ գիրն ու գրականությունը:
Օրը կրկնակի տոն դարձավ, երբ տնօրեն Լ.Անտոնյանն իր ոգեշնչող խոսքերով ողջունեց ու շնորհավորեց դպրոցի սաներին՝ նրանց հանձնելով իրենց առաջին քայլերը խորհրդանշող խմբանկարները: Continue reading ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ
6բ դասարանի հետազոտության թեման էր <<Անվտանգ համացանցը>>: Աշակերտները նախ ներկայացրեցին համացանցից անվտանգ օգտվելու 10 կանոնները, որոնց պահպանումը համարեցին խիստ անհրաժեշտ:
Ցուցադրվեց փոքրիկ ներկայացում. լրագրողներն արհեստանոցում գտնվող անսարք սարքերի օրինակով քարոզեցին <<Ապահով համացանց>> ծրագրի մասին և ներկաներին ուղղորդեցին դեպի անվտանգ և ապահով համացանցի օգտագործմանը: Continue reading
8ա դասար անը <<Հետազոտում եմ ինքս>> ծրագրի շրջանակներում ընտրել էր <<Բարեկամներ և թշնամիներ>> թեման: Աշակերտները գծեցին մարդկային բարեկամությունն ու մտերմությունը խորհրդանշող քարտեզ, բեմականացրեցին բարեկամության մասին մի առակ, որի վերլուծության ժամանակ նշեցին այն ոսկե կանոնները, որոնք անհրաժեշտ են բարեկամներ ձեռք բերելու և թշնամիներից խուսափելու բարդ գործընթացում: