Ս.ԲՅՈՒՐԱՏԻ ԱՆՎԱՆ Հ.125 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏ ՍԱՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԸ
Այսօր Ս.Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոցի 1-ին դասարանի աշակերտների համար ամենամեծ տոներից մեկն էր:Աշակերտները սովորում էին մեսրոպաշունչ այբուբենի առաջին տառը:
Միջոցառման շրջանակներում բոլոր առաջին դասարաններում անցկացվեցին գունեղ,ուսանելի և բովանդակալից բաց դասեր,որի ժամանակ աշակերտները ցույց տվեցին իրենց գիտելիքները՝ բացահայտելով այ բուբենի առաջին տառի գաղտնիքները:
Միջոցառումն իր գեղեցիկ շարունակությունն ունեցավ դպրոցի բակում,որտեղ խորհրդանշական կերպարներով ներկայացած շնորհաշատ փոքրիկները ճերմակ աղավնիների միջոցով դեպի երկինք առաքեցին իրենց նվիրական իղձերն ու երազանքները:
Դաս-միջոցառումն ամփոփվեց տնօրենի կողմից պատրաստված անակնկալով՝ քաղցրացնելով փոքրիկների հաճելի օրը: Continue reading
Այսօր Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոցում արհեստական տագնապ էր:Դպրոցի ողջ համակազմը, մանկավարժներն ու աշակերտները, լավ իմանալով իրենց պարտականությունները,կազմակերպված լքեցին դպրոցի տարածքը: Դասղեկները հաշվառեցին ներկա աշակերտներին, վիրավորներին ցուցաբերվեց համապատասխան բուժօգնություն, իսկ արհեստականորեն բռնկված հրդեհը մարվեց ժամանակին ՝ վնաս չպատճառելով ոչ մեկի: Continue reading
Ս.ԲՅՈՒՐԱՏԻ ԱՆՎԱՆ Հ.125 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2016-2017 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 9ա դաս արանիաշակերտուհի Մերի Սոնյանը: