Տնօրեն՝ Լ.Անտոնյան
Կրթություն
- 2009 թ.-ից առ այսօր – Երևանի Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական Համալսարան, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բաժնի հայցորդ:
- 2000-2005թթ.- Սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական Համալսարանի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում, ստացել է մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորում:
- 1998-2000թթ.- Սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական Համալսարանի «Իմաստասեր» հենակետային վարժարանի ֆիզմաթ հոսքում:
- 1990-1998թթ.- Սովորել է Ավ. Իսահակյանի անվան համար 16 միջնակարգ դպրոցում:
Աշխատանք
- 2015թ.-ից Ս. Բյուրատի անվան համար 125 հիմնական դպրոցի տնօրեն:
- 2011-2015թթ. — «Դպրոց-կենտրոնների միության» իրավաբանական անձանց միության տնօրեն:
- 2002-2015թթ. — Երևանի Գր. Զոհրապի համար 43 ավագ դպրոցի ինֆորմատիկային և մաթեմատիկայի ուսուցչուհի:
- 2004թ. — Գնահատման և Թեստավորման Կենտրոնի /ԳԹԿ/՝ ծրագրերի համակարգող:
- 2004թ. — (Հայաստանյան Երկխոսությունների և Նախաձեռնությունների Կենտրոն) «ՀԵՆԿ» ՀԿ ծրագրերի համակարգող:
- 2003-2004թթ . – Ընտրական Համակարգի Միջազգային Հիմնադրամի (IFES) ծրագրերի համակարգող:
- 2002թ.-ից առ այսօր — «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ:
- 2001-2006թթ.- Միջազգային Կրթություն և Ռեսուրսների ցանց (iEARN-ի) ծրագրերի համակարգող:
Մասնակցություն
- 2019 թ. — մասնակցել է ԾԻԳ-ի կողմից կազմակերպված Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսի ընթացքում վերապատրաստողների դասընթացին:
- 2014 թ.- մասնակցել է ԿՏԱԿ-ի կողմից ուսուցիչների համար կազմակերպված ՝ «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ»-ի ներդրման դասընթացին:
- 2014 թ. – մասնակցել է «Ազգային վերապատրաստողներ» ՀԿ-ի թիմի և ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից կազմակերպված ոչ ֆորմալ կրթություն թեմայով իրականացրած վերապատրաստումներին:
- 2013 թ. – մասնակցել է «Գլոբալ Կրթություն. Միջմշակութային հաղորդակցություն. Միջմշակութային ուսումնառություն և հմտություներ » եռամսյա առցանց դասընթացին:
- 2013 թ. – մասնակցել է Եվրոպական Միության կողմից կազմակերպված « Միջմշակութային հաղորդակցություն» ծրագրին e-Twinning ծրագրի շրջանակներում:
- 2013 թ. – մասնակցել է «Բարի գալուստ աուդիո գրքերի աշխարհ» եռօրյա ներածական դասընթացի:
- 2009 թ. – մասնակցել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից կազմակերպված «Նոր տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսում՝ որպես նոր մեթոդ» դասընթացին:
- 2009 թ.- մասնակցել է Ինտերնյուս Տեղեկատվական Իրավունքի և Քաղաքականության կենտրոնի կողմից կազմակերպված « Բաց կոդով համակարգչային ծրագրերի կիրառումը կրթության ոլորտում» դասընթացին:
- 2009 թ.- մասնակցել է «Համայնքի ակտիվ դպրոցի գործունեության որակի միջազգային ստանդարտները» միջազգային ծրագրերի շրջանակներում կազմակերպված մասնագիտական վերապատրաստման դասընթացին:
- 2009 թ. – մասնակցել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպած «Մարդկանց շահագործում» թեմայով վերապատրաստողների վերապատրաստման դասընթացին:
- 2003 թ. – մասնակցել է OSI assistance Fondation – Armenia and Project Harmony կազմակերպությունների կողմից կազմակերպած ցանցային կառավարչի վերապատրաստումների:
- 2003 թ.- մասնակցել է Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ /Այրեքս/-ի կողմից կազմակերպված « Միջին դասարանի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին»:
- 2003 թ. – մասնակցել է iEARN-ի կողմից կազմակերպված առցանց դասընթացի՝ սոցիալական ուսումնասիրությունների և աշխարհագրությանը:
- 2003 թ. – մասնակցել է «21-րդ դարի լիդերներ » դասընթացին, որի շրջանակներում շնորհվել է «Հասարակական գործունեության կազմակերպիչ» կոչում:
- 2002-2004 թթ. – մասնակցել է « Հայաստանի Պետական Նվաճումներ» կազմակերպության կողմից կազմակերպած կիրառական տնտեսագիտության առարկայի երկամյա դասընթացների:
- 2002 թ. – մասնակցել է «Տաթև գիտակրթական համալիր»-ի կողմից կազմակերպած «Հոգեբանություն» առարկայի դասընթացին:
- 2001 թ. – մասնակցել է ԲՀԻՕՀՀՄ և Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի կողմից կազմակերպած «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» դասընթացի:
Միջազգային այցելություններ
- 2015 թ.-ին մասնակցել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված «Ռեսուրսներ և կառավարում սոցիալական մեդիա գործիքների միջոցով» միջազգային դասընթացին II փուլին Ռումինիայի Կլյուչ-Նապոկա քաղաքում:
- 2015 թ.-ին ներքոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացրել է «Սոցիալական մեդիա և թվային գործիքների կիրառումը աշխատանքում» մեկամսյա առցանց վերապատրաստման դասընթաց 30 ուսուցիչների համար:
- 20014 թ.- մասնակցել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված «Ռեսուրսներ և կառավորում սոցիալական մեդիա գործիքների միջոցով» միջազգային դասընթացի I փուլին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում:
- 2013 թ. — մասնակցել է «eTwinning Plus Contact» միջազգային դասընթացի՝ Լեհաստանում:
- 2012թ.-մասնակցել է «Ուսուցիչների ձեռնարկատիրական կրթության խթանման՝ որպես շարունակական մասնագիտական կրթության զարգացում» Եվրոպական Դասընթացին՝ Սլովենիայի Բրդո քաղաքում /European Commission, ICF GHK International Company/:
- 2002թ.- մասնակցել է Մոսկվայում անցկացված iEARN-ի շրջանակներում միջազգային ամենամյա համաժողովին:
Մասնագիտական գործունեություն
- 2019թ.- իրականացրել է Դպրոցի արդյունավետ կառավարման 21-րդ դարի մոդելը թեմայով վերապատրաստման դասընթաց դպրոցների տնօրենների համար:
- 2019 թ.- իրականացրել է Դպրոցի կառավարում թեմայով փորձի փոխանակում Երևանի դպրոցների տնօրենների համար:
- 2018 թ.- իրականացրել է ԾԻԳ-ի կողմից կազմակերպված Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսի ընթացքում և հետո վերապատրաստման դասընթացը հանրակրթական դպրոցի ուսուցիչների համար:
- 2015-2017 թթ.- իրականացրել է «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ի կողմից կազմակերպած ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստման դասընթացներ:
- 2016 թ.- իրականացրել է eTwinning-ի կողմից կազմակերպած «Ինչպես օգտագործել eTwinning գործրքները դասապրոցեսի ընթացքում» թեմայով վերապատրաստումը:
- 2014 թ.- մշակել է կրթության նյութեր և իրականացրել «Ինչպես գրել մրցունակ դրամաշնորհային ծրագիր-առաջարկ» թեմայով վերապատրաստում դպրոցի տնօրենների համար:
- 2014 թ.- իրականացրել է ԿՏԱԿ-ի կողմից կազմակերպված «Դպրոցի կառավարման տեղեկատվական համակարգ» նախագիծ:
- 2010-2014թթ.- «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ի կողմից իրականացվող ՀՀ հանրակրթության ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստման դասընթացների ծրագրի փոխտնօրեն:
- 2010-2011 թթ.- Իրականացրել է դասընթացներ Երևանի և ՀՀ տարբեր մարզերի ուսուցիևների համար «ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության» և «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթության Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
- 2008թ.- iEARN «Միջազգային Կրթուրյուն և Ռեսուրսների Ցանց» կրթամշակութային կազմակերպության նախաձեռնությամբ «Եվրոպան դպրոցում» ծրագրի շրջանակներում հեռահար դասընթացների մշակող և համակարգող:
- 2004 թ.-iEARN «Միջազգային Կրթուրյուն և Ռեսուրսների Ցանց» հեռահար դասընթացների “Armenian Connectivity Professional Development” համակրգող
Պարգևներ
- ՀՀ նախագահի շնորհակալագիր
- ՀՀ ազատամարտի վետերանների միության պատվոգիր
- Իմ Դպրոց կայքի պատվոգիր
Լեզուների իմացություն
- Հայերեն (գերազանց),
- Անգլերեն (գերազանց),
- Ռուսերեն (գերազանց):
Համակարգչային գիտելիքներ
- Microsoft Office
- SMART
- Pascal
- Visual Basic
Անձնական տվյալներ
- Ծնվել է ՝ հունիսի 3, 1983
- Ամուսնացած է, ունի 2 որդի:
Պաշտոնավարման աշխատանքային գործող պայմանագրի ժամկետը՝ 17.04.2015թ.-17.04.2020թ.