Մեր մասին

 

 

Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ. 125 դպրոց՝ հիմնադրված 1965թ-ին:

Դպրոցի ղեկավարն է երիտասարդ ու խոստումնալից տնօրեն Լիլիթ Անտոնյանը,որն ունի 13 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ:

Հ. 125 դպրոցի  կեսդարյա պատմությունը կերտվել ու կերտվում է ամեն սերնդի մտքի ու հոգու լարերից և մանկավարժների բյուրածալ մտքի առկայծումներից:

1997 թվականին դպրոցն անվանակոչվեց արևմտահայ գրող-հրապարակախոս , «Ավարայրի արծիվը», «Ադանայի ողբը» և բազում ստեղծագործությունների հեղինակ, եղեռնազոհ բանաստեղծ Սմբատ Բյուրատի անունով:

2008 թվականին դպրոցը հիմնանորոգվեց Լինսի հիմնադրամով: Ստեղծվեցին ու կահավորվեցին նորագույն տեխնիկայով հագեցած կաբինետներ՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի: Գրադարանը հագեցած է տեղեկատվական տեխնոլոգիաներով, մի շարք դասասենյակներում տեղադրված են համակարգիչներ ,առկա է 1 համակարգչային դասասենյակ, 3 էլեկտրոնային գրատախտակ, որոնց շնորհիվ դասավանդումը ավելի արդյունավետ է և նպաստում է սովորողների բազմակողմանի զարգացմանը: Դպրոցը երկհերթ է(առաջին հերթ,միջին հերթ): Դպրոցում գործում է երկարօրյա խումբ, ուսուցանվող օտար լեզուներն են ՝ ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն: Դպրոցում իրականացվում է ներառական ուսուցմամբ կրթություն, գործում են անվճար խմբակներ՝ «Տուրիզմ », «Հոգու թրթիռ», «Ասմունք», «Երգչախումբ», «Ֆուտբոլ», «Ապագա քիմիկոս», «Հայկական պարեր»: Դպրոցի գրադարանում առկա են 5140 կտոր գրքեր / առանց դասագրքերի /: Դպրոցն ունի 2 մարզադահլիճ, որոնք համալրված են անհրաժեշտ գույքով:Դպրոցը համագործակցում է World Vision Armenia, Գում և Քանաքեռ – Զեյթուն վարչական տարածքի Զեյթուն Կենտրոնական գրադարանային համալիրի հետ:

125 դպրոցն ունի գեղեցիկ ավանդույթներ, որոնք արտացոլվում են միջոցառումների, ցերեկույթների, հուշ-երեկոների միջոցով՝ կարևորելով ազգային արժեքները՝ «Հանճարեղ Թումանյանի պատգամները », « Զատկի տոնի խորհուրդը »,«Կիսատ մնացած աղոթքներ », «Ընդհատված երազներ », «Այբբենարանի հրաժեշտի հանդեսներ»….

Դպրոցի սաները հաջողություններ են արձանագրել ասմունքի մրցույթներում՝ արժանանալով պարգևների, ուղեգրերի, գումարային մրցանակների: Ցանկացած մասնակցություն որևէ մրցույթի ունեցել է հաղթական ավարտ:

Դպրոցում գործում է հետիոտն տուրիզմի խմբակ, որն ունի իր տարեգրությունը: Խմբակի սաները միշտ հաղթող են ճանաչվել տուրիզմի քաղաքային և հանրապետական մրցույթներում: Հաճախակի են կազմակերպվել արշավներ Հայաստանի և Արցախի պատմական վայրերով՝«Ճանաչի՛ր և սիրի՛ր հայրենիքդ » խորագրով:

Դպրոցը մասնակցում է «Բարի գործ, բարի կամք » ակցիային:

Դպրոցի շրջանավարտներից Արցախյան գոտեմարտին մասնակցել և կյանքը հայրենիքին են նվիրել Վահրամ Բոյաջյանը, Վարդան Առաքելյանը, Գագիկ Ավալյանը, Համլետ Գալստյանը, Արման Զոհրաբյանը, Պողոս Լազյանը:

Այսօր դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ անվանի մանկավարժներ են, բժիշկներ, պետական այրեր, մշակույթի գործիչներ: