ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԳԻՏԵԼԻՔԻ,ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին,Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոցում թևածում էր տոնական տրամադրությունը:Դպրոցի սաները,մանկավարժական համակազմը,ծնողներն ու հյուրերը տոնում էին գիտելիքի,գրի և դպրության օրը:
Ավանդույթի համաձայն տոնական միջոցառումն սկսեցինք Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի օրհնությամբ և ողջույնի խոսքով:
Տնօրեն Լ.Անտոնյանը շնորհավորեց մեր դպրոց հաճախող բոլոր աշակերտներին՝ մաղթելով նրանց բազում հաջողություններ և ձեռքբերումներ: