ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԳԻՏԵԼԻՔԻ,ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին,Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոցում թևածում էր տոնական տրամադրությունը:Դպրոցի սաները,մանկավարժական համակազմը,ծնողներն ու հյուրերը տոնում էին գիտելիքի,գրի և դպրության օրը:
Ավանդույթի համաձայն տոնական միջոցառումն սկսեցինք Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի օրհնությամբ և ողջույնի խոսքով:
Տնօրեն Լ.Անտոնյանը շնորհավորեց մեր դպրոց հաճախող բոլոր աշակերտներին՝ մաղթելով նրանց բազում հաջողություններ և ձեռքբերումներ:

Continue reading ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԳԻՏԵԼԻՔԻ,ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ

ԳԻՏԵԼԻՔԻ,ԳՐԻ ԵՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ

 

Գիտելիքը հզոր ուժ է, որը հարստացնում է մարդու միտքն ու հոգին:Ուստի 2018-2019 ուսումնական տարում մեր բոլոր սաներին մաղթում ենք բարի երթ դեպի իմացության անսահման աշխարհ՝ հարստացնելու  իրենց մտքերն ու հոգին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ծնողներ,

Երևանի Սմբատ Բյուրատի անվան համար 125 հիմնական դպրոցը սիրով հրավիրում է բոլորին ներկա գնտվելու առաջին դասարան հաճախող աշակերտների ընդունելության հանդիսավոր արարողությանը,որը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 15:00-ին:

 

«Անգլերենն Էմիլիի հետ» ծրագրի շրջանակներում մեր աշակերտներն հյուրընկալվել էին Dasaran-ում: Համադրելով թատրոնն ու ուսուցումը, տպավորիչն ու արդյունավետը՝ ԱՄՆ-ից ժամանած ուսուցչուհի Էմիլի Գաբինսը անցկացրեց անգլերենի յուրօրինակ ու ինտերակտիվ դասընթաց ՝ զարգացնելով երեխաների անգլերեն ինքնավստահ խոսքը:

 

 

Continue reading